Էրդողանը Վաշինգտոնում կհանդիպի նաեւ Օբամայի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպում կունենա ոչ միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլեւ Միացյալ Նահանգների առաջնորդ Բարաք Օբամայի հետ: Այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը եւ մանրամասնում, որ հանդիպումների հիմնական հարցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է եւ ցեղասպանության խնդիրը։

Մինչեւ Վաշինգտոն մեկնելը, ըստ թուրքական հանրային հեռուստաընկերության, վարչապետ էրդողանը երեկ հանդիպել է նախագահ Աբդուլա Գյուլին եւ շուրջ մեկուկես ժամ խոսել Հայաստանի հետ հաշտեցման գործընթացի եւ առաջիկա բանակցությունների մասին։