Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնացը այսօր կմեկնի Բաքու

Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնացը, ով չորեքշաբթի օրը Երեւանում էր, այսօր կմեկնի Բաքու` Ռեջեփ Էրդողանի նամակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հանձնելու նպատակով: Այդ մասին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է անձամբ փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: