Հոլանդիայի հայերը պլանավորում են Հաագայում տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող

Հոլանդիայում հայկական կազմակերպությունները պլանավորում են Հաագայում հուշակոթող տեղադրել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախաձեռնությանը դեմ է հանդես եկել Հոլանդիայում թուրք-ադրբեջանական մշակութային ընկերակցությունը: Անցած շաբաթավերջին հրավիրած ասուլիսում ընկերակցության ղեկավարները հայտարարել են, թե հայերի նախաձեռնության դեմ բողոքի արշավ են սկսում: