Բուհերում աստիճանաբար շատանում են երիտասարդ դասախոսները

Կրթության Բոլոնյան գործընթացը բուհերում կադրերի երիտասարդացում է ենթադրում: ԵՊՀ-ն նախորդ 4 տարիների ընթացքում աշխատանքի է ընդունել շուրջ 40 երիտասարդ դասախոսների, ովքեր, սակայն, ստիպված են բավարարվել ոչ մեծ աշխատավարձով: Երիտասարդ դասախոսները դիմում են կրթության նորագույն մեթոդների, սակայն տարեցների փորձը հաճախ մնում է առավել գնահատելի: