Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտել է Բարաք Օբաման

Մոսկովյան մետրոպոլիտենում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Ցավակցություն հայտնելով Ռուսաստանի ժողովրդին` Միացյալ Նահանգների նախագահը իր ուղերձում վստահեցրել է, որ «ամերիկացի ժողովուրդը Ռուսաստանի ժողովրդի հետ միասին կանգնած է ընդդեմ ծայրահեղականության եւ արգահատելի ահաբեկչական հարձակումների»: