Բարաք Օբաման իր առաջին այցը կատարեց Աֆղանստան

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը իր առաջին այցն է կատարել Աֆղանստան:

Մոտ 6 ժամ տեւած եւ նախապես չհայտարարված այցի ընթացքում Օբաման հանդիպել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, ինչպես նաեւ այցելել Բագրամ քաղաքում տեղակայված ամերիկյան ռազմակայան: