Իրանի նախկին նախագահի թոռը գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրանում կալանավայրից ազատ է արձակվել երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թոռը:

Իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Հասան Լահութին ազատ է արձակվել գրավի դիմաց, այն բանից հետո, երբ զղջացել է ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Նա ձերբակալվել էր կիրակի օրը Թեհրանի օդանավակայանում` արտերկրից վերադառնալուն պես: