Նկարահանումների ընթացքում ձայնագրված երգերի ընդհանուր տեւողությունը, ըստ Ունենի, 350 ժամ է կազմել։
«Առաջին անգամ հայկական ժողովրդական երգերն ամբողջությամբ ընդգրկված են լինելու Թուրքիայում նկարահանված վավերագրական ֆիմում», - պնդել է թուրքական կինոյի ամենահայտնի գործիչներից Նեզիհ Ունենը։
Ֆիլմն ամբողջությամբ բաղկացած է Անատոլիայի շարքային բնակիչների կատարումներից։ Առաջին անգամ կինոնկարը ցուցադրվել է 2009-ի գարնանը` Ստամբուլի միջազգային կինոփառատոնում։ Այս շաբաթ կինոնկարը դուրս է գալիս թուրքական կինոթատրոնների էկրաններ։
«Հյուրիեթ»-ի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն կինոնկարը առաջիններից մեկն է դիտել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց. - «Այն իրողությունը, որ Թուրքիայում բնակվող տարբեր փոքրամասնությունների երգերն են տեղ գտել ֆիլմում, իրոք շատ դրական երեւույթ է հենց թուրքական հանրության համար»։
«Անատոլիայի կորուսյալ երգերը» ֆիլմի ռեժիսորը հույս ունի, որ հետագայում հայկական երգերը կընգրկվեն թուրքական այլ ֆիլմերում եւս։
«Սա բացարձակապես նոր երեւույթ է թուրքական կինոյի համար եւ հույս ունեմ, որ այս միտումը կշարունակվի», - ասել է Նեզիհ Ունենը։
Վերջիհան Զիֆլիօղլույի խոսքով, դեռ մի քանի տարի առաջ ազգային փոքրամասնությունների երգերի հրապարակային կատարման մասին կարելի էր միայն երազել. - «Դեռ 10 տարի առաջ նման բան դժվար էր պատկերացնել։ Վերջին տարիներին, սակայն, փոփոխություններ կան։ Մոտ հինգ տարի է արդեն, ինչ թուրքական միջավայրում կարող ես լսել հայկական, քրդական, այլ փորքամասնությունների երգեր։ Կինոնկարում, սակայն, դրանք առաջին անգամ են ընդգրկվել»։
Ինչ վերաբերում է ֆիլմում տեղ գտած հայկական երգերին, ապա «Անատոլիայի կորուսյալ երգերը» ֆիլմի հեղինակը չի հստակեցրել, թե Թուրքիայի արեւելքի հատկապես որ շրջաններում է հանդիպել հայերի։ Զիֆլիօղլուի կարծիքով, խոսքը ծպտված, իրենց ինքությունը թաքցնող հայերի մասին է։
Հարկ է հավելել, որ այս շաբաթ Ստամբուլի եւ Թուրքիայի մյուս խոշորագույն քաղաքների երաժշտական խանութներում վաճառքի է հանվել «Անատոլիայի կորուսյալ երգերը» անունը կրող ձայնասկավառակը։ Ի տարբերություն ֆիլմի՝ ձայնակասվառակում հայկական եւ հունական երգերը ընդգրկված չեն։