Մարտի 15-ին Հանրային հեռուստընկերության եթերում հրապարակվեցին այն երգիչների անունները, ովքեր «Եվրատեսիլ 2010» մրցույցում կձանյակցեն Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասին:
«Apricote stone» երգի «բեք վոկալը» կամ երկրորդ ձայնը կապահովեն «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը եւ երգիչ Տիգրան Պետրոսյանը: Վերջինս փորձառու է եվրատեսիլյան «բեք վոկալի» գործում. Տիգրան Պետրոսյանը տարբեր տարիների ձայնակցել է Եվրատեսիլում հայաստանցի մասնակիցներ Հայկոյին եւ Սիրուշոյին:
Ըստ մրցույթի կանոնների` երգի ընթացքում բեմում առավելագույնը 6 մարդ կարող է լինել: «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնից առայժմ ոչ հերքում, ոչ էլ հաստատում են անվանի դուդակահար Ջիվան Գասպարյանի հնարավոր մասնակցությունը հայկական երգի բեմադրությանը:
«Եվրատեսիլ 2010»–ը անց է կացվելու Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Հայաստանն ընդգրկված է երկրորդ կիսաեզրափակիչ փուլում` մայիսի 27-ին: