Կիրիլ Առաջինը կայցելի Հայաստան

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մարտի 16-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա Կիրիլ պատրիարքի դիմավորման եւ բարիգալստյան արարողությունը, իսկ մարտի 17-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի «գոհաբանական աղոթք, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը իրենց պատգամն ու օրհնությունը կբերեն բարեպաշտ ժողովրդին»։