ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ նշանակվեց Դունյա Միյատովիչը

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ է նշանակվել Դունյա Միյատովիչը` Բոսնիա եւ Հերցեգովինայից:

Տիկին Միյատովիչը մամուլի գործունեությունը կարգավորող օրենսդրության գծով փորձագետ է:

Հունգարացի Միկլոշ Հարաշտիի` որպես ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ պաշտոնավարման ժամկետը լրացել է երեկ: