Սերժ Սարգսյանը ցավակցել է Աբդուլա Գյուլին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին եւ զոհվածների հարազատներին:

Վերջին տվյալներով` երկուշաբթի օրը Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 51 մարդ: