Եգիպտոսի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի վարչապետը

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը իր լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է երկրի վարչապետ Ահմեդ Նազիֆին:

Նախագահի պաշտոնը 30 տարուց ավելի զբաղեցնող 81-ամյա Մուբարակն այսօր լեղապարկի վիրահատության կենթարկվի Գերմանիայի կլինիկաներից մեկում: