Եգիպտոսում ընդդիմադիրները ցանկանում են կոալիցիա կազմել` Մոհամեդ Էլ-Բարադեյի գլխավորությամբ

Եգիպտոսում ավելի քան երեք տասնյակ ընդդիմադիր գործիչներ ցանկանում են կազմել կոալիցիա` ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամեդ Էլ-Բարադեյի գլխավորությամբ:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նրանց նպատակն է պատրաստվել երկրում այս տարի նախանշված խորհրդարանական եւ հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին: