Հունաստանում հայտարարված է համընդհանուր գործադուլ

Հունաստանում այսօր հայտարարված է համընդհանուր գործադուլ` ընդդեմ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների:

Եվրամիության թույլատրելի ցուցանիշը 4 անգամ գերազանցող բյուջետային դեֆիցիտը լրացնելու նպատակով Հունաստանի իշխանությունները զգալիորեն կրճատել են պետական ծախսերը:

Աթենքում հազարավոր ցուցարարներ ծրագրում են երթ դեպի խորհրդարանի շենք: Օրվա ընթացքում փակ կլինեն նաեւ առողջապահական, կրթական եւ ֆինանսական հաստատությունները: