Եվրամիությունը մտահոգված է Թուրքիայում վերջին ձերբակալություններով

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել երկուշաբթի օրը Թուրքիայում շուրջ 5 տասնյակ մարդու ձերբակալության առիթով, որոնց թվում կան նախկին ու ներկայիս բարձրաստիճան զինվորականներ: Նրանք կասկածվում եմ պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Եվրահանձնաժողովը կոչ է արել անցկացնել անաչառ հետաքննություն: