Աֆղանստանում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասավ 1000-ի

Աֆղանստանում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 1000-ի: Այդ մասին հաղորդում է Icasualties.org անկախ կայքէջը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` այս տարի Աֆղանստանում սպանվել են 54 ամերիկացի զինծառայողներ:

Իրաքում այս տարի զոհվել են 8 ամերիկացի զինծառայողներ: Իրաքյան պատերազմի սկսվելուց ի վեր այդ երկրում զոհվել են 4378 ամերիկացիներ: