Նիդերլանդները ամռանը կսկսի Աֆղանստանում տեղակայված իր զորախմբի դուրսբերումը

Նիդերլանդների իշխանությունները հայտարարել են, որ Աֆղանստանում տեղակայված հոլանդական զորախմբի դուրսբերումը կմեկնարկի առաջիկա ամռանը:

Այս հայտարարությունը հնչել է, երբ երկրի կոալիցիոն կառավարության անդամները չեն կարողացել խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալ` չերկարացնելով Աֆղանստանում տեղակայված 2-հազարանոց զորախմբի մանդատը: