Թուրքական ֆիլմը արժանացել է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Թուրք հայտնի կինոռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուի «Մեղրը» ֆիլմը արժանացել է Բեռլինի 60-րդ կինոփառատոնի գլխավոր` «Ոսկե արջ» մրցանակին:

Շվեյցարիայում տնային կալանքի տակ գտնվող Ռոման Պոլանսկին փառատոնում ճանաչվել է լավագույն ռեժիսոր` «Անանուն հեղինակը» ֆիլմի համար: