Ադրբեջան կայցելի ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը

Վաղը մեկօրյա այցով Բաքու կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսը:

ԱՄՆ-ի փոխպետքարտուղարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Բըրնսը հանդիպումներ կունենա նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Փոխպետքարտուղարը Բաքու է ժամանում Թուրքիայից, իսկ մինչ այդ այցելել էր Լիբանան եւ Սիրիա:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության վկայությամբ` Հարավային Կովկասի մյուս երկրներ Ուիլյամ Բըրնսի այցելություն նախատեսված չէ: