7 տարվա դադարից հետո Իրաքից Թուրքիա է ժամանել առաջին մարդատար գնացքը

7 տարվա դադարից հետո Իրաքից Թուրքիա է ժամանել առաջին մարդատար գնացքը:

Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքից գնացքը շարժվել է դեպի Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքը` 18 ժամում անցնելով մոտ 500 կիլոմետր տարածություն:

Սիրիայի տարածքով Իրաքն ու Թուրքիան կապող երկաթուղին փակվել էր 2003 թվականին, երբ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերը մտան Իրաք: