Ղազախստանը վավերացրեց ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երեկ վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրվել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից անցած տարվա հունիսին Մոսկվայում: