Տիմոշենկոն դիմել է դատարան` պահանջելով ընտրությունների երրորդ փուլ

Ուկրաինայի վարչապետ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն հայց է ներկայացրել դատարան` պահանջելով նախագահական ընտրությունների երրորդ փուլ:

Տիմոշենկոն պնդում է, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կեղծվել են:

Ուկրաինայի նախագահի ընտրությունների` փետրվարի 7-ին անցկացված երկրորդ փուլի արդյունքներով, հաղթել է երկրի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը: