Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը, որ, նախնախան տվյալներով, ընտրվել է Ուկրաինայի նախագահ, այսօր հայտարարել է, որ ընտրություններում իր մրցակից Յուլիա Տիմեշենկոն պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից: Յանուկովիչը չի բացառել նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին ՝ Յանուկովիչն ասել է, թե դրանք պետք է լինեն «բարիդրացիական եւ պրագմատիկ»: Իսկ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ֆորմատը, նրա խոսքով՝ «չի ընդլայնվելու»:
Ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկի հետ հարցազրույցում Վիկտոր Յանուկովիչը չի բացառել, որ Ռուսաստանի սեւծովյան նավատորմը հնարավորություն կստանա Սեւաստոպոլում մնալ նաեւ 2017 թվականից հետո, երբ լրանում է այդ հարցով երկկողմ համաձայնագրի ժամկետը: