Բերման է ենթարկվել «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը

Հայաստան --Սարիբեկ (ձախից) եւ Խաչատուր Սուքիասյաններ, արխիվ
Այսօր կեսօրից հետո Ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը։

Մինչեւ այս պահը ոստիկանները հնարավորություն չեն տվել նրա փաստաբանին հանդիպելու իր պաշտպանյալի հետ, ինչպես նաեւ հրաժարվում են պաշտոնական տեղեկատվություն հաղորդել բերման ենթարկելու պատճառների վերաբերյալ։