Յանուկովիչը հաղթող է ճանաչվել Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեների 100 տոկոսի հաշվարկից հետո նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող է ճանաչել Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին։

Պաշտոնական տվյալների համաձայն, Յանուկովիչը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների մոտ 49 տոկոսը, իսկ գործող վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 45 տոկոսը։

Տիմոշենկոն չի ընդունել իր պարտությունը, եւ նրա աջակիցները Յանուկովիչին մեղադրում են ընտրակեղծիքների մեջ, թեեւ միջազգային դիտորդները միայն դրական գնահատականներ են հնչեցրել անցկացված ընտրությունների վերաբերյալ։