Առատ ձյան պատճառով Վաշինգտոնում խաթարվել է երթեւեկությունը

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում տեղացած առատ ձյունը խաթարել է երթեւեկությունը, ժամանակավորապես փակվել են օդանավակայանները, թանգարանները եւ հասարակական նշանակության մի շարք հիմնարկներ։

BBC-ի փոխանցմամբ, օդերեւութաբանները կանխատեսում են, որ աննախադեպ առատ ձյունը մայրաքաղաքում եւ ԱՄՆ-ի արեւելյան ծովափնյա շրջանում շարունակվելու է մինչեւ կիրակի։