Հրանտ Դինքին սպանողը բանտում ամուսնացել է

Ավելի քան 4 տարի առաջ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամաստը հինգշաբթի օրը Թուրքիայի հյուսիս-արեւմտյան Կոչաելի մարզում գտնվող Կանդիրա բանտում ամուսնացել է 19-ամյա Սելմա Շահինի հետ։

Թուրքական Today's Zaman պարբերականի փոխանցմամբ, հարսանեկան արարողությունը կատարել է մոտակա Ակչակյոյ գյուղի մուխտարը (համայնքի առաջնորդը), ով թերթին հայտնել է, որ նորապսակների նշանդրեքը տեղի է ունեցել դեռ 6 ամիս առաջ, իսկ արարողությանը որպես վկաներ հանդես են եկել բանտի աշխատակիցները։

Թեեւ Հրանտ Դինքի սպանությունից հետո, նախաքննության ընթացքում Օգյուն Սամաստը խոստովանել էր իր մեղքը, նրա գործով դատավճիռ դեռեւս չի կայացվել։