Հայաստանի պաշտպանության նախարարը Իրան այցելելու հրավեր է ստացել

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնել է Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու` ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: