ԱՄՆ-ը «մտահոգված» է Ռուսաստանում ընդդիմադիր ցուցարարների ձերբակալությամբ

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Մոսկվայում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի շուրջ 100 մասնակիցների ձերբակալության կապակցությամբ։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուսաստանյան իշխանությունների քայլերը «հարված են խոսքի եւ հավաքների ազատության իրավունքներին»։

Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Եվրամիությունը։