Էրդողանը Մինսկի խմբին մեղադրում է «անբարեխղճության» մեջ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի պետական TRT հեռուստատեսության եթերում, պատասխանելով լրագրողների հարցերին, Էրդողանը ընդգծել է, որ Մինսկի խմբի ջանքերը արդյունավետ չեն. - «Եթե վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը չէին ունենա այսօրվա խնդիրները»: