Տիմոշենկոյին Օդեսայում ընտրողների 20 հազար ձայնի վկայագիր են նվիրել

Ուկրաինայի գործող վարչապետ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածու Յուլիա Տիմոշենկոյին այսօր Օդեսայում ընտրողների 20 հազար ձայնի վկայագիր են նվիրել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, յուրահատուկ նվերը հանձնել է Օդեսայի նավահանգստի ղեկավարության ներկայացուցիչը, մեկնաբանելով այդ քայլը որպես «շնորհակալություն վարչապետին` ուկրաինական ծովային նավահանգիստների աշխատանքի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար»:

Ընդունելով հանդերձ վկայագիրը` Տիմոշենկոն ընդգծել է, որ նավահանգստի 20 հազար աշխատակիցներից եւ նրանց ընտանիքների անդամներից յուրաքանչյուրը ինքն է որոշելու, թե ում օգտին է քվեարկելու փետրվարի 7-ին: