Մեդվեդեւը եւ Գյուլը հեռախոսազրույցում անդրադարձել են նաեւ Ղարաբաղի հարցին

Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային հարցերում ռուս - թուրքական համագործակցության հարցեր:

Հարավային Կովկասի իրավիճակի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում Գյուլը, հաղորդագրության համաձայն, «բարձր է գնահատել Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու ուղղությամբ միջազգային ջանքերին»:

Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` Ռուսաստանի նախագահը մայիսին կայցելի Թուրքիա: