Երկրաշարժից 15 օր անց Հայիթիում փլատակներից կենդանի աղջիկ է դուրս բերվել

Հայիթիում երեկ` ավերիչ երկրաշարժից 15 օր անց, ֆրանսիացի փրկարարները մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի դպրոցի փլատակներից դուրս են հանել աղետը վերապրած մի 16-ամյա աղջկա` ոտքի կոտրվածքով եւ ջրազրկումից հյուծված։