Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Լոնդոն եւ Օսլո

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Աֆղանստանի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ուրբաթ օրը Էդվարդ Նալբանդյանը Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Ստյորեի հրավերով կարճատեւ պաշտոնական այց կկատարի Օսլո: