Բաղդադում մահապատժի է ենթարկվել «քիմիական Ալին»

Երեկ Բաղդադում մահապատժի է ենթարկվել Ալի Հասան ալ-Մաջեդը, ով առավել հայտնի է «քիմիական Ալի» մականունուվ:

Ալ-Մաջեդը Իրաքի նախկին դիկտատոր Սադամ Հուսեյնի զարմիկն էր եւ մեղադրվում էր 1980-ականներին երկրի մոտ 5 հազար քուրդ բնակիչների սպանությանը հանգեցրած հարձակումների կազմակերպման մեջ:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` «քիմիական Ալին» պատասխանատու է Իրաքի ընդհանուր առմամբ մոտ 100 հազար քրդերի սպանության կամ անհետացման համար: