Հայաստանի պատվիրակության մանդատները ԵԽԽՎ-ում չեն վերահաստատվել

Հայաստանի պատվիրակության մանդատները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր չեն վերահաստատվել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Այդուհանդերձ, Հարությունյանի փոխանցմամբ, հայաստանյան պատվիրակության անդամները մասնակցում են Վեհաժողովի` այսօր մեկնարկած ձմեռային նստաշրջանի աշխատանքներին, մինչեւ ԵԽԽՎ-ի ընթացակարգերի, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի կողմից տվյալ հարցով վերջնական որոշում կայացնելը:


Կարինե Քալանթարյան