Էրդողան. «Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վտանգում է հայ - թուրքական գործընթացը»

Հայաստանի Սահմանադրական դատարանի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը կարող է վնասել հարյուրամյա թշնամանքին վերջ տալու ջանքերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` մեկնաբանելով հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումը:

«[Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման] գործընթացին կարող է վնաս հասցվել, եթե այն [Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը] չշտկվի», - «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Էրդողանը: