Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կարճատեւ այցով մեկնում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով։

Ակնկալվում է, որ երկու նախագահները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաեւ հունվարի վերջին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։