Վաղը Ուկրաինայում նախագահական ընտրություններ են

Կիրակի օրը Ուկրաինայում անցկացվելու են նախագահական ընտրություններ:

Փորձագետները գտնում են, որ առաջին փուլով թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվի հաղթանակի հասնել, եւ հաղթողը կորոշվի երկրորդ փուլում:

Եթե վաղվա քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հաղթանակի հասնել, ապա երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-ին: