Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է 10 հազար 827 ընտրող

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է 10 հազար 827 ընտրող, կամ ընտրողների 19 տոկոսը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց թիվ 10 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը։

Այս ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 55 հազար 810 է։