Աֆղանստանի նախագահը խորհրդարան է ներկայացրել կառավարության անդամների նոր կազմը

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը շաբաթ օրը խորհրդարան է ներկայացրել նախարարների կաբինետի նոր կազմը:

Անցած շաբաթ օրենսդիրները մերժել էին Քարզայի ներկայացրած ցուցակի 24 անդամներից 17-ի թեկնածությունը:

Միացյալ Նահանգները եւ մյուս դոնոր երկրները ճնշում են գործադրում Քարզայի վրա, որպեսզի վերջինս ավարտի կառավարության ձեւավորումը մինչեւ հունվարի 28-ին Լոնդոնում գումարվելիք Աֆղանստանին նվիրված միջազգային կոնֆերանսը: