Հունվարի 12-ին Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայից հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները։ Սա Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի առաջին օտարերկրյա այցն է այս տարվա ընթացքում։
Նույն օրը երկօրյա այցով Մոսկվա կմեկնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, Էրդողան-Պուտին հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցը։