Ռոբերտ Գեյթսը Պենտագոնը կղեկավարի եւս առնվազն մեկ տարի

Ռոբերտ Գեյթսը կշարունակի պաշտոնավարել որպես Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար առնվազն մինչեւ 2010 թվականի վերջը:

Ինչպես երեկ երեկոյան հայտնել է Պենտագոնի խոսնակ Ջոֆ Մորելը, Գեյթսը եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման համապատասխան համաձայնության են եկել դեկտեմբերին:

Ռոբերտ Գեյթսը պաշտպանության նախարար է նշանակվել դեռ Ջորջ Բուշի վարչակազմում, իսկ Օբաման գերադասել է պահել նրան այդ պաշտոնում: Այդուհանդերձ, Օբամայի վարչակազմում Գեյթսի պաշտոնավարման ժամկետները հստակեցված չեն: