Հայաստանի թիմը Բուրսայում տոնեց առաջին հաղթանակը

Բուրսայում անցկացվող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Իսրայելի հավաքականին: Առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը հաղթել է Բորիս Գելֆանդին, մյուս 3 հանդիպումներում խաղաղ ելք է գրանցվել:

Շախմատի աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսի համար պայքարում են տասը երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իսրայելի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ազգային հավաքականները:

Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Միացյալ Նահանգների թիմը: