Թուրքիայի վարչապետը կայցելի Մոսկվա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հունվարի 12-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։

Ինչպես փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը այցելելու է Մոսկվա՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը միտված մի շարք ծրագրեր ու տարածաշրջանային հարցեր։