Մոսկվայում ձերբակալվել է հայտնի իրավապաշտպանը

Մոսկվայում ոստիկանությունը հինգշաբթի օրը հակակառավարական ցույց կազմակերպելու փորձի ժամանակ տասնյակ մարդկանց է ձերբակալել, այդ թվում` 82-ամյա ճանաչված իրավապաշտպան Լյուդմիլա Ալեկսեեւային։

Ձերբակալվածների թվում է եղել նաեւ ընդդիմության առաջնորդներից Էդուարդ Լիմոնովը։

Ցուցարարները փորձում էին իրենց բողոքն արտահայտել Ռուսաստանում հավաքների ազատության իրավունքի ոտնահարումների դեմ։

Սպիտակ տունը «տարակուսանք» է հայտնել Ալեկսեեւայի ձերբակալման առիթով։