«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում չկար ոչ ձեռքբերում եւ ոչ էլ ձախողում», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը:
«Հայաստանի արտգործնախարարը փորձել է ինչ-որ չափով արդարանալ, ասելով՝ ճիշտ է, Մադրիդյան սկզբունքները Ղարաբաղը պաշտոնապես չի ստացել, բայց հանդիպումների ժամանակ ծանոթացնում են գործող բանակցային գործընթացի մասին», - պատմեց վարչապետը՝ հավելելով. - «Ցանկացած որոշում եւ բանակցային գործընթաց կձախողվի, եթե չհարգվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: