Բերլուսկոնին մտադիր է մաֆիայի դեմ պայքարն ավարտել մինչեւ 2013 թվականը

Իտալական ռադիոյին տված հարցազրույցում Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ ծրագրում է մաֆիայի դեմ պայքարն ավարտել մինչեւ 2013 թվականը` իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Վերջերս Իտալիայի հարավում ոստիկանության անցկացրած գործողությունների արդունքում հարյուրավոր մարդիկ էին ձերբակալվել` մաֆիայի հետ առնչություն ունենալու կասկածանքով: