Ռուսաստանը ձգտում է բարձրացնել իր դերը Աֆղանստանում

Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Ավետիսյանը հայտարարել է, թե պաշտոնական Մոսկվան ձգտում է բարձրացնել իր դերը Աֆղանստանում:

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Ավետիսյանը ասել է, թե Աֆղանստանը կարող է ավելի մեծ ուշադրություն ակնկալել Ռուսաստանից:

Դեսպանը մանրամասնել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստվում է 2010 թվականին ուսումնական ծրագրեր անցկացնել աֆղան ոստիկանների եւ զինվորների շրջանում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի փորձագետներ պատրաստել, ինչպես նաեւ օգնել Աֆղանստանին հացահատիկի պաշարներով եւ հրշեջ ավտոմեքենաներով: